Հոմանիշ և Հականիշ բառեր

Գործնական աշխատանք
1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, համեստ-հմայիչ, դժվար-խրթին, հավաքել-ժողովել, դյութիչ-հուզիչ, ծավի-բիլ, ստերջ-անպտուղ, դրվատել-գովել, դատարկել-պարպել, սնապարծ, խոնավ-տամուկ:
2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի
3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան-ծույլ, ամպոտ-ջինջ, դալար, ուսյալ-տգետ, երկչոտ-համարձակ, գագաթ-ստորոտ, օրինական-ապօրինի, անջրդի-ջրարբի, ինքնահավան, նոսր-թանձր, ողորկ-խորդուբորդ, արատավոր-անբասիր, տգետ-հմուտ:
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ
Սարգիսն ավելի մոտ էր ապրում դպրոցին։
Նրանց մեքենաները բավականին հեռու էին միմյանցից։
Արդեն հրաժեշտ տվեցինք այս տարվա ցուրտ ձմռանը և ըմբոշխնում ենք նորաբաց գարնան թարմ օդը։
Սիրում եմ ամռան շոգ օրերն անցկացնել զովաշունչ Չարենցավանում։
Առավոտյան տնից դուրս գալով՝ զգացի դեռևս սառը, բայց հաճելիորեն թարմ օդը։
Կեսօրին արդեն եղանակը բավականին տաք է։
Մենք երբեք մեզ վախկոտի պես չենք պահում։
Մեր հայ ժողովուրդը միշտ էլ արի է եղել և շարունակում է մնալ այդպիսին։
Ամերիկայում բնակվող քույրիկս ամառ-ձմեռ թեթև է հագնվում։
Շքամուտքի աստիճանները թեք էին։
Սան Դիեգոյի ճանապարհներն ուղիղ են ու մաքուր։

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35)