Ղարաքիլիսայի ճակատամարտ

Ղարաքիլիսայի ճակատամարտ (1918), տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 25-30-ին հայկական և թուրքական զորքերի միջև, Ղարաքիլիսայիմոտ։ Ռուսաստանում 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանի տարածքից, և գեներալ Թովմաս Նազարբեկովի(Նագարբեկյան) գլխավորած հայկական կորպուսը մնացել էր թուրքական գերազանց ուժերի դեմ։
Թուրքերը, խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ Երզնկայում 1917 թ. դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ. սկզբին ներխուժեցին Արևմտյան Հայաստան, վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը։ Թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ հայկական կորպուսը նահանջեց, նրա հետ արտագաղթեցին նաև տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի ջոկատը։ Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Երևանի մյուս մասը՝ Ղարաքիլիսայի ուղղությամբ։
Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթաղչին, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան։ Ջալալօղլիի մոտ, երկօրյա մարտերից հետո (մայիսի 21-22-ին), Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ Դսեղգյուղում, ապա շարժվեց դեպի Դիլիջան։ Գեներալ Նազարբեկովի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Բեյ-Մամիկոնյան) և երկու լեռնային մարտկոցներ քաշվեցին դեպի Շահալի, մնացածները կենտրոնացան Դիլիջանի մոտ։ Մայիսի 24-ին գրավեցին Համամլուն։ Ղարաքիլիսայի մոտ կենտրոնացած հայկական զորքը (հրամանատար՝ Թ. Նագարբեկով) ուներ 6 հազար զինվոր, 70 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրք, զորքը (հրամանատար Ջավադ բեյ)՝ 10 հազար ասկյար, 70 հրանոթ և 40 գնդացիր։ Մարտերին մասնակցել են Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները։
Հայկական ուժերը թուրքերին հիմնական հարվածներ հասցրին Ղշլաղ գյուղի (այժմ՝ Վանաձորի Տարոն թաղամաս) մոտ, Բզովդալիմատույցներում և Մայմեխ լեռան լանջերին ու թուրքական գերակշիռ ուժերին հարկաղրեցին նահանջել դեպի Համամլու։ Մարտերի ընթացքում հայերը տվեցին մեծ կորուստներ (շուրջ 2500 մարդ սպանված, վիրավոր և գերի)։ Մեծ կորուստներ տվեցին նաև թուրքերը, սակայն, համալրում ստանալով, նրանք անցան հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջեցին Դիլիջան։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորեցին հայ բնակչությանը, ավերեցին գյուղերը։

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը