Դժգոհ մարդիկ

Մարդն ընկավ դրախտ։ Նայում է, իսկ այնտեղ բոլոր մարդիկ ուրախ են, երջանիկ, բարեհամբույր։ Բայց շուրջը ամեն-ինչ սովորական կյանքի նման է։ Նա զբոսնեց դրախտով, հավանեց այն։ ԵՎ ասաց հրեշտակապետին.
-Իսկ կարո՞ղ եմ տեսնել, թե ինչպիսին է դժողքը։
-Լավ, ցույց կտամ։

Գալիս են նրանք դժողք։ Մարդը շուրջն է նայում, առաջին հայացքից ամեն-ինչ այնպես է ինչպես և դրախտում, միայն մարդիկ չար են, նեղացած և երևում է, որ նրանց այստեղ դուր չի գալիս։
Նա հարցնում է հրեշտակապետից.
-Այստեղ ամեն ինչ դրախտի նման է, ինչու՞ են մարդիկ այսքան դժգոհ։
-Քանի որ նրանք կարծում են, որ դրախտում ավելի լավ է։

Աղբյուր

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35)