Կրիայի թաղումը

Փոքրիկ տղան շատ տխրեց`տեսնելով, որ իր կրիան անշարժ գլխի վրա պառկած է լճակի մոտ և ոչ մի կյանքի նշան ցույց չի տալիս։
Տղայի հայրը փորձեց հանգստացնել նրան.
-Մի լացիր, տղաս։ Մենք շքեղ թաղում կկազմակերպենք նրա համար։ Նրա համար մետաքսով փաթաթված փոքրիկ դագաղ կպատվիրենք և կխնդրենք դագաղագործին, որ նա պատրաստի տապանաքար և նրա վրա կրիայի անունը փորագրի։ Մենք ամեն օր ծաղիկներ կդնենք նրա գերեզմանին, նաև գերեզմանը  փոքրիկ պարսպով կպարսպապատենք։
Տղան աչքերից սրբեց իր արցունքները։ Հոր պլանը տղային շատ հետաքրքրեց։ Շուտով ամեն ինչ պատրաստ էր, եւ թափորը, որը բաղկացած էր հորից, մորից, աղախնուց ու որդու ընկերոջից, հանդիսավոր կերպով սկսեց շարժվել դեպի լճակ ` մարմինը վերցնելու համար: Բայց այն անհետացել էր: Հանկարծ բոլորը տեսան, որ կրիան ջրից դուրս եկավ  եւ  լողաց նրանց մոտով: Երեխան նայեց իր ընկերոջը  անթաքույց հիասթափությամբ եւ առաջարկեց.
-Եկեք սպանենք նրան։
Աղբյուրը`այստեղ

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35)