I have choosen photo number 1. This photo was taken last summer in Sidney. We were swimming in the ocean and there were many fishes and turtles. It was a good day.
Մի անգամ ուսուցիչը հարցրեց երեք աշակերտներին։ -Ինչու՞ է ապակին կոտրվում, երբ նրա վրա քար ենք նետում։ -Որովհետև քարը ծանր է, -պատասխանեց առաջին աշակերտը։ -Որովհետև ապակին փխրուն է,-պատասխանեց երկրորդը։ -Որովհետև նետած քարը ծանր է, իսկ նետումը դիպուկ,-֊պատասխանեց երորդը։ -Ձեզնից ոչ ոք չտվեց ճիշտ պատասխանը, -ասաց ուսուցիչը։ -Քանի որ պատուհանը փաված էր! Սովորեք ապրել բաց սրտով և ոչ մի թշնամական նետ չի կարողանա կոտրել նրանց անցնելով այդպիսի փխրուն հոգու միջով։ Ռուսերեն տարբերակը` https://www.inpearls.ru/318452
Ստեղծագործությունը այն մասին է, որ Մթնաձոր`քաղաքից գալիս է մի կին, և որոշում է մնալ այդտեղ ապրողներից մեկի տանը։ Պատմվածքի բոլոր հերոսները ինձ համոզեցին։ Ասիան շատ էր տարբերվում`գյուղում ապրող բոլոր աղջիկներից, այդ պատճառով էլ նա Սաքանի մոտ առաջացրել էր հետաքրքրություն, որը չեմ կարող սեր անվանել։ Միակ բանը, որ Սաքանին աղջկա մեջ գերել էր, աղջկա տարբերվող լինելն էր, և ինձ թվում է, եթե աղջիկը շարունակեր ապրել նրանց հետ, Սաքանը կկորցներ նրա հանդեպ ողջ հետաքրքրությունը, քանի որ Ասիան ապրելով նրանց հետ կնմանվեր մնացած բոլոր գյուղացիներին։ Պատմվածքն ինձ դուր եկավ, իր ոճով այն շատ էր տարբերվում մնացած շատ ստեղծագործություններից։ Պատմվածքի իմաստը կայանում էր նրանում, որ երբեմն մենք չենք գնահատում այն`ինչ ունենք և ցանկանում ենք ունենալ նորը։
Հայոց վիշտը անհուն մի ծով, Խավար մի ծով ահագին, Էն սև ծովում տառապելով, Լող է տալիս իմ հոգին: Մերթ զայրացկոտ ծառս է լինում Մինչև երկինք կապուտակ, Ու մեոթ հոգնած սուզվում, իջնում Դեպի խորքերն անհատակ: Ոչ հատակն է գտնում անվերջ Ու ոչ հասնում երկնքին... Հայոց վշտի մեծ ծովի մեջ Տառապում է իմ հոգին: Հովհաննես Թումանյանը նշված բանաստեղծության մեջ խոսում է այն բարդությունների մասին, որի միջով անցել է հայ ժողովուրդը, հայերի դժբախտ պատմության մասին։ Հայ ազգը միշտ եղել է պատերազմների, ջարդերի մեջ։ Եվ թե՛ հայ ժողովուրդը, թե՛ բանաստեղծի հոգին միշտ պայքարել են հաղթանակների համար, երբեմն գրեթե հաղթելով, երբեմն էլ պարտվելով։ Թումանյանն ամեն կերպ փորձում էր թեթևացնել հայոց վիշտը, սակայն բանաստեղծի հոգին չէր հասնում այդ մակերեսին և տառապում է ծովի մեջ։
Comments
Post a Comment