Կարևորը՝ մի քարացիր

Աշնանը տները լքում են միայն մեծացած երեխաները և թռչունները, իսկ մյուսները վերադառնում են: Ընդմիջում են, հանում են ուսերից պայուսակները:
Շտապում են խոհանոց՝միացնելու թեյնիկը, և այդ պահին գրեթե ֆիզիկապես զգացվում է, թե ինչպես է տունը լցվում պատմություններով, որոնք հավաքվել են հատուկ աշնան համար: Հավաքվել են հուլիսյան հաղարջով, հունիսյան արևածագով, օգոստոսյան աստղերով: Պատմիր այդ մասին: Լսիր ինքդ քեզ:
Աշունն ինքդ քեզ ճանաչելու ամենալավ ժամանակն է, պարզելու թե որոնք են քո տաքի և ցրտի սահմանները, քո անհրաժեշտությունը գործի մեջ, որով ապագայում ցանկանում ես զբաղվել, մարդկանց մեջ, ում հետ ցանկանում եմ շբվել: Որքան թեյ է հարկավոր, տաքանալու համար: Որքան գրկախառնություններ է հարկավոր, որ դադարել վախենալը։
Որոշ բաներ պետք է հիշել յուրաքանչյուր աշնանը: Օրինակ, որ դուք կենդանի եք, եւ, հետեւաբար, ընդունակ եք ջերմության և լույսի, ընդունակ եք պայծառ գործողությունների, բառերի, որոնց ի վիճակի են սիրտը հանելու սառը կոկոնից։
Կարևորը՝ մի քարացիր։ Բռնիր այն մարդու ձեռքը, ում սիրում ես, քաղիր խաղողը, բարձի տակ պահիր ծովային խեցի, հովանոցի հակառակ հատվածում նկարիր սիրելի համաստեղծությունդ,  հյուրասիրիր բոլորին խնձորներ և կարամել, մի հաշվիր օրերը մինչև Աշնան սկիզբը, ավելի լավ է համարիր քեզ երջանիկ մարդ և տունդ լցրու ջերմությամբ։
Աշխարհը պարզապես փայում է լույսից, երբ դու խաղում ես, համբուրում եւ ծիծաղում ես: Իսկ մնացած աշխատանքը կարելի է հետաձգել։
Թարգմանեցին Էլեն Ջանոյանը և Ռիմա Սիմոնյանը։
Աղբյուրը`այստեղ

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը