Առակ

Մի մարդ իմաստունի մոտ գնաց և հարցրեց.
-Ինչպե՞ս իմաստուն դառնամ. Իմաստունը պատասխանեց.
-Դռնից դուրս արի ու մի փոքր դրսում կանգնիր:
Մարդը զարմացավ, բայց արեց ինչպես ասվել էր: Իսկ դրսում այնպիսի հորդառատ անձրև էր, որ խեղճը մինչև վերջին թելը թրջվեց: Կես ժամից չդիմացավ ու ներս մտավ.
-Եվ ի՞նչ եղավ իմ դրսում կանգնելուց,- հարցրեց իմաստունին,- մի՞թե որևէ բան փոխվեց.
-Որևէ բացահայտում չեղա՞վ, երբ կանգնել էիր անձրևի տակ:
-Ի՞նչ բացահայտում պետք է լիներ,- վրդովվեց մարդը,- ոտքից գլուխ թրջվեցի անձրևի տակ ու ինձ վերջին հիմարն էի զգում:
-Կարևոր բացահայտում ես արել,- ասաց իմաստունը,- եթե մարդ ընդունում է, որ ինքը հիմար է, նշանակում է սկիզբը դրված է: Հենց դա էլ իմաստության սկիզբն է:
Աղբյուրը`https://m.inpearls.ru/52979

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը