Մարդու իրավունքների միջազգային օր

1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու Իրավունքների Հռչակագիրը։ 1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու Իրավունքների Միջազգային օր։Մարդու Իրավունքների Հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները։ Հռչակագրում ներկայացված են հոդվածներ, որոնք անխախտելի են և առանց ազգային, ռասսայական կամ կրոնական խտրականության վերաբերում են բոլոր մարդկանց։  Մենք բավականին մանրամասն ուսումնասիրեցինք այդ հոդվածները, և ծանոթանալով նաև մեր երկրի Սահմանադրության երկրորդ գլխում զետեղված հոդվածներին, որոնք նույնպես վերաբերվում են մարդու իրավունքներին, կատարեցինք համեմատական բնութագրումներ, քննարկումներ։ Պարզվեց, որ մեր Սահմանադրությամբ ընդունված հոդվածներից շատերն իրենց բնույթով ու բովանդակությամբ նման են ՄԱԿ-ի կողմից ընդունված հռչակագրի հոդվածներին։ Պարզվում է նաև, որ աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնությունը վավերացրել է Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, և առաջավոր երկրների սահմանադրությունը համապատասխանեցված է Հռչակագրին։ Ահա, և պարզեցինք, թե որտեղից է գալիս մեր Սահմանադրության համապատասխան հոդվածների նմանությունը։ Ինչևիցե, ես մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեզ բոլորիս Մարդու Իրավունքների Միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում բոլորիս մարդուն արժանավայել կյանքի իրավունքի իրագործում։ Իսկ դրան հասնելու համար կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի առաքելությունը պիտի լինի՝ Օգնել մարդկանց, և իմանալ ու պաշտպանել մեր իրավունքները։

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35)