Ծերունին և տղան

Անատամ ծերուկը և տղան իրար կողք նստել և հաց էին ուտում։ Եվ հանկարծ միաժամանակ երկուսն էլ սկսեցին լացել։
Ծերունուն հարցրեցին.
-Ինչու՞ ես լացում։
Ծերունին պատասխանեց.
-Ես ատամներ չունեմ, ծամելը դժվար է։Այս տղան ամեն ինչ կերավ և ես սոված մնացի։
Այդժամ հարցրեցին տղային.
-Դու ինչու՞ ես լացում։
Նա պատասխանեց.
-Երբ ես ծամում էի, նա առանց ծամելու արագ կտորները կուլ էր տալիս, այդ պաճառով էլ ես սոված մնացի։
Բոլորն էլ գիտեին, թե նրանցից ով էր ճիշտ, սակայն նրանք երկուսն էլ մեղքը գցում էին միմյանց վրա։

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35)