Skip to main content

Իսրայել Օրի

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազգային-ազատագրական 
շարժման զարթոնքը: 

Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 
1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: 
Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:
Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի  Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը:
Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:

Comments

Popular posts from this blog

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Ստեղծագործությունը այն մասին է, որ Մթնաձոր`քաղաքից գալիս է մի կին, և որոշում է մնալ այդտեղ ապրողներից մեկի տանը։ Պատմվածքի բոլոր հերոսները ինձ համոզեցին։
Ասիան շատ էր տարբերվում`գյուղում ապրող բոլոր աղջիկներից, այդ պատճառով էլ նա Սաքանի մոտ առաջացրել էր հետաքրքրություն, որը չեմ կարող սեր անվանել։ Միակ բանը, որ Սաքանին աղջկա մեջ գերել էր, աղջկա տարբերվող լինելն էր, և ինձ թվում է, եթե աղջիկը շարունակեր ապրել նրանց հետ, Սաքանը կկորցներ նրա հանդեպ ողջ հետաքրքրությունը, քանի որ Ասիան ապրելով նրանց հետ կնմանվեր մնացած բոլոր գյուղացիներին։
Պատմվածքն ինձ դուր եկավ, իր ոճով այն շատ էր տարբերվում մնացած շատ ստեղծագործություններից։

Պատմվածքի իմաստը կայանում էր նրանում, որ երբեմն մենք չենք գնահատում այն`ինչ ունենք և ցանկանում ենք ունենալ նորը։


My term review

Our teacher told us to write a review of our English lessons as a reflection of the first term.
So today I'm gonna tell you about my English lessons. First of all, I want to talk about my teacher Mrs. Irina. I think she is very kind, I like the fact that she always pays attention to all students. She tries to listen to everyone and makes the lesson interesting for all the students. She joins all of us together, no matter how different we all are. I think she can put herself in the place of those who find learning hard and makes the language easy for them. So I love my English Teacher. I can say for sure that our lessons are fun, which is the most important part of the learning process, from my point of view. I like when we talk in our lessons, express our thoughts. I agree that learning new languages affect people brain's so well. It changes your brain, so it makes your smarter. I think that we are different when we are speaking in different languages. Which is quite amazing …

2017-2018Ուսումնական տարվա հաշվետվություն

Քանի որ ես այս ուսումնական տարում անցել եմ բացակաների թույլատրելի քանակը, ես պետք է ներկայացնեմ իմ կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Նախագծեր
-Անհատական աշխատանք պատմությունից։ -Նախագիծ։Էկոլոգիական խնդիրներ -Էկոլոգիա -Նախագիծ։Ենթամշակույթներ -Կարդում ենք Չարենց
Ճամփորդություններ և ճամբարներ ԹեղենիսԱմառային ճամբար։Գազանանոց ____________________________________ Մեդիաուրբաթ և առավոտյան պարապունքներ Մեդիաուրբաթներին երբեմն ներկա գտնվել եմ, սակայն չեմ մասնակցել։ Ընդհանուր պարապունքներից միշտ ներկա եմ եղել։