«Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»

Քաղաքականություն հասկացությունը բազմիմաստ է։ Այն ունի հետևյալ բացատրությունները․
  • Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է: Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։
  • «Պոլիտեայի» տեսանկյունից, հանրույթի, հասարակության, սոցիալական խմբի քաղաքականությունը իրենից ենթադրում է սահմանադրության մի տեսակ, որն ամրագրված է թե՛ կառուցվածքային, թե՛ գործառութային հիմքերով (տեսական, մեթոդական և գործնական)։ Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։ Ի վերջո, քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։ Հենց սա է պատճառը, որ քաղաքագետները շատ հաճախ քաղաքականությունը ներառում են սոցիալական շատ ոլորտների մեջ (տնտեսություն, իրավունք, սոցիոլոգիա և այլն)։
  • Նեղ իմաստով, քաղաքական մշակույթի մեջ քաղաքականությունը կապվում է իշխանական պրակտիկայի հետ, լինի դա պայքար իշխանության համար, կնոջ և տղամարդու միջև ներկայացվածության համար, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների միջև պայքար, հենց նույն իշխանության համար։

Քաղաքական համակարգը քաղաքականության և կառավարմանհամակարգ է։ Այն սովորաբար բաղդատում են իրավաբանական համակարգ, տնտեսական համակարգ, մշակութային համակարգ, և այլ սոցիալ համակարգեր: Սակայն սա շատ պարզեցված տեսակետ է շատ ավելի բարդ համակարգի, որ ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսին՝ ով պետք է իշխանություն ունենա, ինչպես պետք է կրոնական հարցերը կարգավորվեն և ինչ ազդեցություն պետք է ունենա կառավարումը ժողովրդի և տնտեսության վրա։
Ահա «Քաղաքական համակարգի» մի քանի սահմանումներ։
  • Քաղաքական համակարգը կազմակերպությունների, հետաքրքրված խմբերի (ինչպես քաղաքական կուսակցությունների, արդյունաբերական միությունների, լոբբի խմբերի), այդ կազմակերպությունների միջև հարաբերությունների և քաղաքական նորմերի և օրենքների և նրանց ֆունկցիաները կարգավորող օրենքների (սահմանադրությամբ, ընտրության օրենքով) կայացած համախմբություն է։
  • Քաղաքական համակարգը բաղկացած է իշխանություն ունեցող հասարակական կազմակերպություններից (խմբերից)։

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Առաջադրանքներ հայոց լեզվից(1-35)