Հիվանդ եղնիկը

Մի եղնիկ հիվանդացավ և սարից ընկավ հովիտը: Իր ընկերները՝չթողնելով եղնիկին դժվարության մեջ, հաճախ էին այցելում նրան:  Սակայն այցելության ընթացքում նրանք սնվում էին խոտով, որը աճում էր հովտում: Եղնիկը՝ապաքինվելուց և ոտքի կանգնելուց որոշ ժամանակ անց սատկեց սովից:
Պարզ չէ՞, որ շատ ցավակցողներ ավելի շատ վնաս են պատճառում, քան օգուտ տալիս, այն մարդկանց ում ցավակցում են:

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը