Բարի Գալուստ -_-


Sunday, February 4, 2018

Գեղեցկուհին

Ճանապարհով քայլում էր մի աղջիկ, գեղեցիկ, ինչպես փերի։ Հանկարծ նա նկատում է, որ իր հետևից ինչ-որ տղամարդ է քայլում։ Նա պտտվում և հարցնում է.
-Ասա՛, ինչու՞ ես ինձ հետևում:

Տղամարդը պատասխանում է.
-Օ՜, իմ սրտի տիրուհի, քո կախարդանքը այնքան անդիմադրելի է, որ ստիպում է ինձ հետևել քեզ։ Ասում են, որ ես գեղեցիկ եմ խաղում լռության մեջ, որ նվիրված եմ պոեզիայի արվեստի գաղտնիքներին և ես կանացն սրտերում կարողանում եմ արթնացնել սիրո տանջանքները: Իսկ`քեզ ես ցանկանում եմ սեր խոստովանել, քանի որ դու գրավել ես իմ սիրտը!

Որոշ ժամանակ գեղեցկուհին լուռ նայում էր նրան, և հետո նա ասաց.
-Ինչպե՞ս դու կարող էիր սիրահարվել ինձ: Իմ կրտսեր քույրն ավելի գեղեցիկ ու հմայիչ է, քան ես։ Նա գալիս է իմ ետևից, նայիր նրան։

Տղամարդը կանգնում, շրջվում և մի ծեր տատիկի է տեսնում։ Իսկ հետո նա արագընթաց քայլերով կրկին մոտենում է աղջկան և ներքև նայելով ասում.
-Ասա՛ ինձ, ինչպե՞ս կարող էր քո բերանից սուտ դուրս գալ։

Աղջիկը ժպտում է և պատասխում.
-Դու, իմ ընկեր, նույնպես ինձ ճիշտը չասացիր, երբ սեր խոստովանեցիր: Դու գիտես սիրո բոլոր կաննոները և ձևացնում ես, որ քո սիրտը փայլում է իմ հանդպես սիրոց:  Ինչպե՞ս դու կարող էիր շրջվել և նայել մեկ ուրիշ կնոջ...

No comments:

Post a Comment