Բարի Գալուստ -_-


Saturday, February 17, 2018

Երկու գայլ

Շատ վաղուց մի ծերունի բացատրեց իր թոռանը կյանքի իմաստը.
— Յուրաքանչյուր մարդու մեջ կռիվ կա, որը շատ նման է երկու գայլի կռվին: Մի գայլը ներկայացնում է չարը. նախանձը, խանդը, եսասիրությունը, գոռոզությունը և սուտը: Իսկ մյուսը՝ բարին. խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունը, բարությունը և հավատարմությունը:
Թոռնիկը, մինչ սրտի խորքը հուզվելով պապի խոսքերից, մտածում է և հարցնում ծերունուն.
— Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:
Ծերունին ժպտաց և պատասխանեց.
— Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:

No comments:

Post a Comment