Բարի Գալուստ -_-


Sunday, February 11, 2018

Գործնական աշխատանք

1. Առանձնացրու նախադասությունները, կետադրիր
2. Վերլուծիր ստացված առակը.

ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ նրանցից մեծ մասն ասելիք չուներ բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում  որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային այդ ձկներից մեկն ասաց  որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել մյուս գուրու ձուկը սովորեցրեց  որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի երրորդն ավելացրեց միակ միջոցը անընդհատ կրկնելն է   ռամ-ռամ-ռամ    միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը   հոգնելով տարբեր ուսմունքներից   ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու    և այնտեղ նա հանդիպեց մի ծեր  ոչ մի բանով աչքի չընկնող ձկան  նա ասաց ձուկ-պրպտողին հիմարիկ  գվկիանոսը  որը դու փնտրում ես  քո շուրջ է դու էլ ես օվկիանոսի մի մաս  չնայած որ չես նկատում դա այն քո մեջ է  քո շուրջ  և դու   նրա սիրելի մասնիկն ես
_________________________________________________________________________________________
Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ։Նրանցից մեծ մասն ասելիք չուներ ,բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային։ Այդ ձկներից մեկն ասաց, որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել։ Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի։ 
Երրորդն ավելացրեց․
-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է ՝ ռամ-ռամ-ռամ, միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը ։Հոգնելով տարբեր ուսմունքներից ՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու և այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան։ Նա ասաց ձուկ-պրպտողին.
-Հիմարի՛կ, օվկիանոսը,որը դու փնտրում ես , քո շուրջ է, դու էլ ես օվկիանոսի մի մաս`չնայած, որ չես նկատում դա։ Այն քո մեջ է`քո շուրջ, և դու նրա սիրելի մասնիկն ես։

No comments:

Post a Comment