Ավելի վատ էլ է լինում
Ժողովի ժամանակ վիճում էին, թե ի՞նչն է աշխարհի ամենավատ բանը մարդու համար։
Մեկն ասում էր-հիվանդությունը, մյուսը-մահը, մեկն էլ-աղքատությունը։
Շատ բաներ ասվեցին։ Հարցրին Նասրեդինից։
-Իսկ դու, Մոլլա, ի՞նչ ես մտածում.
-Վատ է, երբ չի կատարվում այն, ինչ ցանկանում էիր. պատասխանեց Նասրեդինը, բայց ավելի վատ է, երբ կատարվում է այն, ինչը չէիր ցանկանում. մտածելով պատասխանեց նա։
Comments
Post a Comment