Բարի Գալուստ -_-


Wednesday, January 31, 2018

Խառնվածք

Կա խառնվածքի չորս տիպ՝ֆլեգմատիկ, խոլերիկ, սանգվինիկ և մելանխոլիկ։

Խոլերիկներ-խոլերիկները աշխույժ մարդիկ են։ Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն հասցնում է մինչև վերջ։ Նրանք սովորաբար լինում են անզուսպ և անհամբերատար։

Մելանխոլիկներ-Մելանխոլիկները զգացմունքային, շուտ վիրավորվող և նեղացկոտ մարդիկ են։ Սովորաբար նրանք լինում են անինքնավստահ, ամաչկոտ և անհամարձակ։

Սանգվինիկներ-Սանգվինիկները եռանդուն և աշխատսեր են։ Նրանք հեշտությամբ կարող են շփման մեջ մտնել անծանոթի հետ, շուտ նվիրվել և շուտ հիասթափվել։ Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում։

Ֆլեգմատիկներ-Ֆլեգմատիկները հանգիստ, զուսպ և համբերատար մարդիկ են։ Նրանց դժվար է ծիծաղեցնել և տխրեցնել։ Նրանք, որպես կանոն գործը հասցնում են մինչև վերջ։

No comments:

Post a Comment