Բարի Գալուստ -_-


Friday, December 1, 2017

Անհատական աշխատանք

1909թ.-հայոց ցեղասպանության երկրորդ փուլ 
Ադանայի կորորածներ
---------------------------------------------------------------------------------------------------------------- 
  • Ադանայի կոտորածը վերաբերում է 1909 թապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների(նահանգների) հայ բնակչության զանգվածային ջարդին։ 1909-ի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում։  Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ։ Կոտորածի նախօրեին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին իսլամադավան բնակչությանըբանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցներըհրապարակներըթաղամասերը և սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց երեք օրԱպրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակովՌումելիայիցԱդանաուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ տվեց վերսկսելու ջարդըորն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին: Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններումԱդանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդորից ավելի քան 20000-ը՝Ադանայի վիլայեթում: Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղերսակայն Դյորթ-Յոլը, Հաճնը, Սիսը, ԶեյթունըՇեյխ-ՄուրատըՖընտըճազը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից: Կոտորածներին հաջորդեց երկու հանձնաժողովների ստեղծումըԴրանցից մեկը կազմավորեց օսմանյան խորհրդարանը (Հայկ ՊապիկյանՀարություն ՄոստիճյանՅուսուֆ ՔեմալՖայիդ Բեյ), իսկ մյուսըԿՊոլսի Հայոց պատրիարքըՀետաքննելով Ադանայի եղեռնի պատճառներն ու հետևանքներըհանձնախմբերը կազմեցին պաշտոնական տեղեկագրերորոնց համաձայն գլխավոր հանցավորներ ճանաչվեցին նահանգապետ Ջևադ բեյըզորահրամանատար Մուստաֆա Ռեմզի փաշան և նրանց հրահանգները տեղերում կենսագործող պաշտոնյաները: Ջարդերի հետևանքով հրդեհվել էր մոտ 24 եկեղեցի, 16 դպրոց, 232 տուն, 30 հյուրանոց, 2 ֆաբրիկա, 1429 ամառանոց, 253 ագարակ, 523 խանութ, 23 ջրաղաց և շատ այլ շինություններ: Ողջ մնացած մարդկանց մեծամանությունը ջարդերի ժամանակ դարձան հաշվանդամ կամ էլ մահացան սովից և համաճարակիցԱվազակները շրջապատում էին շենքերը՝որտեղ ապրում էին հայերը և վառումՄարդիկ մահանում էին կրակումիսկ փրկվողներին գնդակահարում էինԵրիտթուրքերըպատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը փոխելու նպատակովձևական հետաքննություն սկսեցինսակայն ջարդերի կազմակերպիչներն ու պատասխանատուներն այդպես էլ մնացին անպատիժ:  
  • Հայերի դիակները՝Ադանայում: 
 
Ամփոփում 
Հայոց ցեղասպանության երեք փուլերի ընթացքում մահացել է մոտավորապես 1.830.000 հայԱյժմ հայերի մեծամասնությունը ատելություն է զգում թուրքերի հանդեպ:  Կարծում եմ, որ դա շատ սխալ է, պետք է մոռանալ անցյալը և ապրել ներկայով։

No comments:

Post a Comment