Թարգմանություն

Մի անգամ մի էշ ընկավ ջրհորը և սկսեց  բարձր գոռալ՝օգնություն կանչելով: Տերը՝լսելով էշի ձայնը, մոտեցավ ջրհորին և ձեռքերը սրտնեղությունից իրար զարկեց, քանի որ նրան ջրհորից դուրս հանելն անհնար էր: Այդ պահին տերը մտածեց այպես

“Մեկ է իմ էշը ծեր է և շուտով կսատկի, ես էլ ցանկանում էի նոր երիտասարդ էշ գնել: Այդ ջրհորը արդեն լրիվ է չորացել, և ես արդեն երկար ժամանակ է ինչ ցանկանում էին հողով ծածկել այն և նոր տեղում փորել: Այդ դեպքում, ինչու՞ չսպանել միանգամից երկու նապաստակի, կծածկեմ այս ջրհորը, մեկտեղ էշին էլ կթաղեմ”

Ոչ շատ երկար մտածելուց հետո, նա կանչեց իր հարևաններին և նրանք՝վերցնելով բահերը, սկսեցին հողը լցնել ջրհորի մեջ: Էշը միանգամից հասկացավ, թե ինչ է կատարվում և սկսեց բարձր գոռալ, սակայն մարդիկ ուշադրություն չդարձնելով դրան շարունակեցին հողը լցնել ջրհորի մեջ: Շուտով էշը լռեց: Երբ տերը նայեց ջրհորի մեջ, նա տեսավ հետևյալ նկարը: Բոլոր այն հողի հատվածները՝որոնք ընկնում էին էշի վրա, նա գցում էր գետնին և ոտնահարում: Որոշ ժամանակ անց, ի զարմանս բոլորի, էշը թռավ ջրհորից և հայտնվեց վերևում:
Միգուցե, ձեր կյանքում շատ տհաճ դեպքեր պատահել, և ապագայում կյանքը ձեզ կուղարկի նորերը և նորերը: Եվ ամեն անգամ, երբ ձեր վրա կնկնի հողակոշտը, հիշե՛ք, որ դուք կարող եք այն գցել և հենց դրա օգնությամբ բարձանալ ավելի վերև: Այդ կերպ դուք կարող եք դուրս գալ ջրհորի խորքից: Ցանկացած խնդիր դա քար է, որ կյանքը նետում է քեզ վրա, որի վրա կանգնելիս՝կանցնես առուն:


Կա հինգ հասարակ օրենք:
1.Ազատեք ձեր սիտը ատելությունից, ներեք նրանց՝ումից եղել եք նեղացած:
2.Ազատեք ձեր սիրտը անհանգստությունից, նրանցից մեծամասնությունը անիմաստ են:
3.Վարեք հասարակ կյանք և գնահատեք այն՝ինչ ունեք:
4.Շատ բան տվեք:

5.Քչին սպասեք: ՍԻՐԵ՛Ք

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը