Բարի Գալուստ -_-


Tuesday, November 28, 2017

Աստվածներ

Աստղիկ
Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին հայկական դիցարանում։Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։ Աստղիկը, ըստ ավանդության, Նոյի դուստրն է, Վահագն աստծու սիրեցյալը։ Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն։ Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր։ Այն կոչվել է նաև «Վահագնի սենյակ», որտեղ Աստղիկը հանդիպել է Վահագնին։ Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում։ Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղնբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն։[1]

Անահիտ
Անահիտ դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրը (որոշ տվյալների համաձայն Արամազդի կինը, ոչ թե դուստրը[1])։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։Նռան պար, Անահիտի տոնը (հեղինակ՝ Ռուբիկ Քոչարյան)Նավասարդի սկզբին (օգոստոսի 11-ին) մեծ շուքով նշվում էր Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքի հասունացման հետ։ Տոնախմբությունները վերածվում էին պտղաբերության տոնի, որի ժամանակ բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվում Անահիտին նվիրված մեհյանների շուրջը։ Ծիսակատարությունները ուղեկցվում էին աղոթքներով, երգերով, խնջույքներով։ Քրիստոնեության հաստատումից հետո Անահիտի պաշտամունքը վերածվում է Մարիամ Աստվածածնի պաշտամունքի։ Նրա անունով էր կոչվում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը։

Արամազդ
Արամազը հայկական դիցարանի գերագույն աստվածն է: Նա համարվել է երկնքի և երկրի ստեղծողը, պտղաբերության հովանավորողը, բոլոր դիցուհիների և աստվածների հայրը, մեծարվել «արի», «իմաստուն», «մեծ» և «ամենազոր» տիտղոսներով: ԱրամազդիՀայկական հեթանոսական նոր դիցարանի գլխավոր աստված Արամազդի արձանի գլուխը Նեմրութի սրբավայրում (Ք.ա. 1-ին դար)պաշտամունքը Հայաստան է թափանցել Իրանից (փոխարինել է հայոց հին գերագույն աստծուն), հավանաբար՝ մ. թ.' ա. VI—V դդ.: Արամազդի գլխավոր սրբատեղիները եդել են Բարձր Հայքի Դարանադյաց գավաոի Անի ամրոցում. Պաղատ լ. (Վասպուրականի Անձնացյաց գավառում) վրա՝ «Տուն Արամազդա և Աստղկան» անունով: Արամազդին ձոնված տոները նշվել են ամանորյա հանդիսությունների ժամանակ: Նրան զոհաբերել են սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, շորի): Արամազդի պաշտոնով համապատասխանել է հունական Զևսին, պարսկական Ահուրամազդայիև, հռոմեական Յուպիտերին, հնդկական Ինդրային: Հելլենիստական շրջանում Արամազդին փոխարինել է Դիոս-Զևսը: Արամազդի մեհյաններն ու արձանները կործանել են Տրդատ Գ թագավորը և Գրիգոր Ա Լուսավորիչը՝  քրիստոնեությունը Հայաստանում տարածելիս:

No comments:

Post a Comment