Լեզվաընտանիքներ

Աշխարհի լեզուները կազմում են ցեղակցական տարբեր խմբեր կամ, ինչպես ընդունված է կոչել, լեզվընտանիքներ: Լեզվընտանիքը ցեղակից, այսինքն` միևնույն աղբյուրից ծագած լեզուների խումբ է:Հնդեվրոպական լեզվընտանիքի մեջ հնդկական (հինդի, բենգալերեն և այլն) և իրանական (պարսկերեն, տաջիկերեն, քրդերեն և այլն) լեզուները կազմում են հնդիրանական ճյուղը, ռուսերենը, ուկրաիներենը, բելոռուսերենը, լեհերենը, չեխերենը, բուլղարերենը և մի քանի ուրիշ լեզուներ` սլավոնական ճյուղը, գերմաներենը, անգլերենը, հոլանդերենը, շվեդերենը, դանիերենը և մի քանի ուրիշ լեզուներ`գերմանական ճյուղը, իտալերենը, պորտուգալերենը, ֆրանսերենը, իսպաներենը և մի քանի այլ լեզուներ` ռոմանական ճյուղը և այլն: Հայերենը ինքնուրույն ճյուղ է կազմում և մերձավոր ցեղակիցներ չունի:

Կատու-Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարածված մի բառ է։ լատ․ cattus, անգլ․ cat, ռուս․ кошка, իտալ․ gatto, ֆրանս․ chat, ֆինն․ kissa, katti, բուլգ․ kotka, շվէդ․ katt, katta, գերմ․ Katze, թրք․ keddi, ուկր․ kit․ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպտոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդտեղից էլ տարածուել ամէն կողմ։ Արդի լեզուաբաններից կարծում են թէ կատուն հնդևրոպական բառ է․ բուն արմատն է qat, որը նշանակում է «ցնկել» :

Մարդ-Մարդը նշանակում է բուն «մահկանացու»։ Հնդևրոպացիները մարդ էակը անուանում էին 2 ձևով։ Մարդ իբր անմահների հակառակը, և երկրածին, իբրև երկնայինների հակառակը։ Հայերէնի մեջ երկրորդը ջնջված է, բայց առաջինը կա և բնիկ է։ Նոր բառեր են՝ մարդավայել, մարդաբանութիւն, մարդաբանական, մարդակազմական, մարդակազմութիւն, մարդահամար և այլն։

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը