Դասարանական աշխատանք

1.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրի՛ր և տեքտը վերականգնի՛ր:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:(2) Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:(3) Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:(4) Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ(1): (5 )Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

2.Գրավոր պատմի՛ր՝ տրված բառերն ի՞նչ են նշանա­կում:

Գիրք. դիմակ, դերասան, ընկույզ. ժպիտ, երեխա:
Գիրք-գիտելիք ստանալու միջոցներից մեկը: Այն կարդալով մարդիկ կարող են ձեռք բերել նոր գիտելիքներ:
Դիմակ-ստվարաթղթից պատրաստված մարդու կամ կենդանու դիմապատկեր: Նաև դիմակ բառը նախադասության մեջ կարող է օգտագործված լինել փոխաբերական իմաստով, ցույց տալով մարդու երկերեսանիությունը:
Դերասան-դերասանները մարդիկ են ովքեր խաղում են դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում:
Ընկույզ-որոշ բույսերի, առավելապես ծառերի կամ թփերի պտուղ է:
Ժպիտ-դեմքի մկանների արտահայտիչ շարժումներ: Մարդիկ ժպտում են, երբ իրենց երջանիկ են զգում:
Երեխա-անչափահաս մարդը կոչվում է երեխա:

3.Ինչպիսի՞ հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր:
Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է. վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ Է: Գիտակ մարդիկ ասում են. որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն. երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք Է թափում»:
Ինչպիսի՞ հարցին պատասխանում են տվյալ բառերը՝խեղճ, դաժան, իսկական, վայրենի, թշվառ, գիտակ, ուրիշ, արցունքանման, սուտ, կեղծավոր:

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը