Բարի Գալուստ -_-


Wednesday, September 13, 2017

Կատուն անձրևի տակ (վերլուծություն)

Իրադարձությունները կատարվում էին Իտալիայի հյուրանոցներից մեկում։ Պատմվածքը մի զույգի մասին էր, տղա-աղջիկ հարաբերությունների մասին: Տղան շատ անտարբեր էր աղջկա հանդեպ և աղջիկն իրեն զգում էր շատ միայնակ: Մի օր նայելով պատուհանից դուրս՝աղջիկը նկատում է մի փոքրիկ կատվի, ով մնացել էր դրսում,անձրևի տակ:Սակայն ես կարծում եմ, որ կատուն ընդամենը աղջկա պատկերացնում է եղել, և կատվի կերպարում նա տեսել է ինքն իրեն: Աղջիկը դուրս եկավ համարից, ցանկանալով գտնել կատվին: Հասնելով հյուրանոցի դռանը, նա հանդիպեց հյուրանոցի տիրոջը: Երբ հյուրանոցի տերը աղջկա համար դուռը բացեց, նա իրեն զգաց շատ կարևոր: Երկար փնտրտուքներից հետո, աղջկան այդպես էլ չհաջողվեց գտնել կատվին: Նա վերադարձավ համար և մի փոքր անց, հյուրանոցի տիրոջ կողմից ուղարկված աղախինը նրան բերեց մի մեծ կատու: Իմ կարծիքով, աղջկա տեսած՝ փոքր կատվի և նվեր ստացած մեծ կատվի տարբերությունը, ցույց էր տալիս աղջկա կերպարի զարգացումը։

No comments:

Post a Comment