Աղբի կուտակման խնդիրները

Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, բայց շատ ավելի դժվար է դառնում տեսնել այդ գեղեցկությունը աղբակույտի պատճառով: Հայերն ամեն տարի մի քանի միլիոն տոննա աղբ են նետում չմշակվող աղբանոցները կամ մոտակա ձորերը: Այս ամենը ոչ միայն տգեղ է, այլև վտանգավոր է՝ որոնք կարող են առաջացնել տարբեր տեսակի հիվանդություններ՝ քաղցկեղից մինչև ասթմա: Աղբանոցներից ոչ մեկը՝ ոչ Նուբարաշենինը և ոչ էլ Աջափնյակինը չունեն թափոնները մշակելու մեխանիզմ: Սանիտարական ոչ մի աղբանոց չի համապատասխանում պահանջներին: Նրանք լցնում են աղբը և կարծում են թեփ այդքանով գործն ավարտված է: Կատարվել են մի շարք հետազոտություններ թափոնների այրման սխալ մեթոդները ինչպես է ազդում մարդու առողջության վրա: Աղբավայրերը տեխնիկապես հագեցած չեն, չեն կատարվում աղբի կանոնավոր հաշվառում, կուտակված աղբի շերտերի հողածածկում և մեքենաների լվացում: Վերամշակվող թափոնների՝ պոլիէթիլենի, թղթի և ստվարաթղթի տեսակավորումը կատարում են կատարում են աղբ կրող բանվորները, ովքեր հետո հանձնում են թափոններ ընդունող ընկերությունների և դրա շնորհիվ գումար են վաստակում: Աղբավայրերը պետք է տեղակայված լինեն այնպիսի տարածքներում, որոնք հնարավոր է լվանալ և մաքրել՝առանց շրջակա միջավայրը թունավորելու:Մինչև այսօր աքնհնար է եղել կառավարությանը համոզել կառուցել կարգին աղբանոց: Քաղաքապետարանը պարտավոր է կազմակերպել աղբավայրերի շահագործման խնդիրները:

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը