Արբեք...

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։ Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։

Հարցարան

1.Հիմնավորե՛ք Արբեք վերնագիրը:
Ստեղծագործությունը կոչվում է <<Արբեք>>, քանի որ հեղինակը ասում է, որ մարդիկ կարող են արբել գինիով, պոեզիայով, առաքինությամբ: Սակայն արբեք բառը ստեղծագործության մեջ օգտագործված է փոխաբերական իմաստով, որը ես ընկալում եմ, որպես ներշնչանք:

2.Ո՞րն է հետևյալ տողերի փոխաբերական իմաստը. «Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։»
Այսինքն, չվատնելու համար ձեր ժամանակը անիմաստ, դուք կարող եք ներշնչվել գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք: Ներշնչվեք և զբաղվեք այն ամենով ինչը ձեզ դուր է գալիս:

3.Բանաստեղծությունը սովորեք անգիր…

Comments

Popular posts from this blog

Առակ

Մթնաձորի չարքը (վերլուծություն)

Հայոց վիշտը